ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում անհայտ անձը կրակ է բացել դատարանի շենքի վրա և սպանվել ոստիկանության կողմից՝ հաղորդում է USA Today-ը:
Տղամարդը շուրջ 15-20 կրակ է արձակել Ուիլինգի քաղաքի դատարանի շենքի ուղղությամբ, որից հետո սկսել են կրակել ոստիկանները: Չարագործը մահացել է հիվանդանոցում:
Ինչպես հայտնել է ԱՄՆ գործադիր դաշնային ծառայության ներկայացուցիչ Մայք Քլաքսթոնը, շենքում մեկ մարդ վնասվածք է ստացել ապակու կտորներից, թեթև վնասվածքներ է ստացել նաև դատարանի անվտանգության աշխատակիցը:
Հրաձիգի դրդապատճառները հայտնի չեն:









































