Կանանց սանրվածքի արժեքի բացարձակ համաշխարհային ռեկորդով բիզնեսում իր 60-ամյա աշխատանքն է տոնել հայտնի բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը:
Գրաֆը Լոնդոնում ներկայացրել է մոդելի, որի մազերը զարդարված են եղել 22 ադամանդե զարդերով: Սանրվածքն արժե 500 մլն դոլար:
«Փորձել եմ ստեղծել կերպար, որը կհետաքրքրի երիտասարդ կանանց: Մենք առաջարկում ենք ալմաստները կրել մազերին»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ասել է բրիտանացի ոսկերիչը:
Լոուրենս Գրաֆը, ում հայրը Թագավորություն էր եկել Ռուսաստանից, լոնդոնյան ոսկերչական արհեստանոցում սկսել է աշխատել 15 տարեկանից:












































