Սպիտակ տունը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը Եգիպտոսի հետ համագործակցության և ռազմական օգնության տրամադրման դադարեցման մասին:
Հերքումն արել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդի մամլո քարտուղար Քեյթլին Հեյդենը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայում ԱՄՆ վարչակազմը քննարկում է Եգիպտոսում տիրող իրավիճակը և դեռ նոր պետք է որոշում ընդունի հանրապետության հետ հետագա համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ: Նա նշել է, որ ընդունված որոշման մասին կհայտարարվի առաջիկա օրերին:







































