Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների կառուցման համար ժամանակավոր հավատարմատարներ նշանակել: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆխամը՝ փոխանցում է PressTV-ն:
«Նյու Յորքում երկու արտգործնախարարների միջև բանակցություններից հետո որոշվել էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն երկու երկրների ԱԳՆ-ների ներկայացուցիչների կողմից»,- ասել է Աֆխամը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում առաջարկել է նշանակել գործերի հավատարմատարներ, որոնք մշտապես չեն գտնվի համապատասխան մայրաքաղաքներում:











































