Իտալական «Միլան»-ը պատրաստվում է վարձակալել «Վալենսիա»-ի ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
Ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Ջուկիչի հետ վիճաբանությունից հետո հեռացվել է ընդհանուր խմբից: Այժմ Ռամիի գործակալը բանակցություններ է վարում «ռոսսոներիներ»-ի հետ:
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Նապոլի»-ն, «Ռոմա»-ն ու Կազանի «Ռուբին»-ը:










































