Նոբելյանական շաբաթն ընթացքի մեջ է: Այսօր կհայտարարվեն ֆիզիկայի ոլորտում մրցանակակրի կամ մրցանակակիրների անունները: Փորձագետները կարծում են, որ մրցանակը բաժին կհասնի շոտլանդացի գիտնական Փիթեր Հիգսին: Այս մասին փոխանցում էVesti-ն:
2012-ին Մեծ ադրոնային արագացուցչում հայտնագործվել էր մասնիկ, որի գոյությունը կանխատեսել էր Հիգսը: Այն անվանել են հենց նրա անունով: Նրա հետ Նոբելյան մրցանակի կարող է արժանանալ նաև Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը:
Հիգսի բոզոնի բացահայտումը, որը ստացել է «Աստվածային մասնիկ» անվանումը, հաստատել է տարրական մասնիկների միջև փոխգործակցության ստանդարտ մոդելը: Մասնիկի հայտնաբերումը դարձել է տիեզերքի օրենքների մասին գիտելիքների ոլորտում լուրջ բացահայտում:
Անցած տարի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակին արժանացել են ֆրանսիացի Սերժ Արոշը և ամերիկացի Դևիդ Ուայնլենդը՝ քվանտային ֆիզիկայի ոլորտում հետազոտությունների համար:









































