Համացանցում է հայտնվել «Ես՝ Ֆրանկենշտեյնս» (I, Frankenstein) ֆանտաստիկ մարտաֆիլմի առաջին թրեյլերը, որի գլխավոր դերակատարն Ահարոն Էնհարթն է:
Ֆիլմը պատմում է մի հրեշի մասին, որը ստեղծվել է բժիշկ Ֆրանկենշտեյնի կողմից: Մերի Շելի վեպի բնօրինակում նա անուն չունի, սակայն ֆիլմում նրա անունը Ադամ Ֆրանկենշտեյն է: Ադամը ստեղծվել է 200 տարի առաջ, սակայն դեպքերը տեղի են ունենում նաև մեր օրերում: Խոսքն անմահների երկու խմբերի միջև ճակատամարտի մասին է:
Էնհարթի հետ միասին ֆիլմում նկարահանվել են նաև Իվոն Ստրախովսկին և Բիլ Նային:
Ֆիլմը էկրաններին կցուցադրվի 2014 թ. հունվարին:
Մերի Շելիի «Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպը, որտեղ առաջին անգամ հայտնվել են բժիշկ Ֆրանկենշտեյնը և նրա հրեշը, հրատարակվել է 1818 թ.: Վեպի հիման վրա բազմիս ֆիլմեր են նկարահանվել՝ ինչպես ուղիղ էկրանավորումներ, այնպես էլ ժապավեններ, որտեղ ուղղակի գործում են նաև Շելիի հնարած կերպարները:









































