«Միլան»-ի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին չորսխաղյա որակազրկում է սպասում:
Միջադեպը սկսվեց նրանից, որ դրվագներից մեկում Ջորջիո Կյելինին հարվածեց Ռոբինյոյի դեմքին, իսկ մրցավար Ջանլուկա Ռոկին ուշադրություն չդարձրեց դրան:
Դրան ի պատասխան` անկյունայիններից մեկի խաղարկման ժամանակ Մեքսեսը հարվածեց Կյելինիի վզակոթին: Մրցավարը նորից ուշադիր չէր: Սակայն այս դրվագն արդեն կդիտարկվի կարգապահական կոմիտեի նիստում:










































