Իսպանիայի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգան այսօր հաստատել է տարվա առաջին Էլ Կլասիկոյի անցկացման օրն ու ժամը: «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» Էլ կլասիկոն կայանալու է «Նոու Կամպ» մարզադաշտում:
Ինչպես հայտնել է լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, խաղը կկայանա սույն թվականի հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 20:00-ին` երկու ժամ ավելի ուշ, քան մեկնարկել էր առաջնության շրջանակներում կայացած վերջին Էլ Կլասիկոն:
Այս ժամը ընտրվել է հիմնականում նրա համար, որ խաղին կարողանան հետևել Ասիայում ու Ամերիկայում` երկու սեգմենտներ, որտեղ երկրպագուների հսկայական քանակ կա:








































