Իտալիայի Գրոսետո քաղաքի դատարան կկանչվի 1040 մարդ: Այնտեղ քննվում է նավաբեկության ենթարկված Costa Concordia-ի գործը:
Վկաների ցանկը այսօր ներկայացվել է դատախազությանն ու գլխավոր մեղադրյալի՝ կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի պաշտպանությանը:
Costa Concordia ուղևորատար զբոսանավը 4.2 հազար ուղևորներով 2012թ. հունվարի 14-ին վթարի էր ենթարկվել Միջերկրական ծովում: Վթարի հետևանքով զոհվել էր 32 մարդ: Գործով անցնող գլխավոր անձը նավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն է, որը մեղադրվում է չկանխամտածված սպանության, նավը ջրասույզ անելու ու տարհանումը ուշացնելու համար:











































