«Եվս մեկ անգամ լուրջ հիասթափության տեղիք է, որ Հայաստանը կանխատեսելի գործընկեր չէ, միջազգային գործընկեր չէ, և գոնե արտաքին քաղաքականության մասով չի կարողանում սուվերեն որոշումներ կայացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին Հայաստանի՝ մասնակցելուց հրաժարվելուն: Նա նաև նշեց, որ Հայաստանն անակնկալ է դուրս եկել զորավարժություններից, այնքան անակնկալ, որ չեն հասցրել լոգոտիպը վերաձևավորել և Հայաստանի պետական դրոշը հանել:
«Ես չէի շտապի ասել, որ Ռուսաստանի կողմից անպայման եղել է ճնշում, չեմ բացառում, որ եղել է ինքնագրաքննություն, երբ ինքդ քեզ գրաքննում ես ինչ-որ մեկին չնեղացնելու համար, կամ փորձում ես ավելի զգույշ լինել, քան պետք է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































