Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությունն օգտագործել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկարը, որը ձեռքը ճակատին հենած նստած է երկրի խորհրդարանում:
Ryanair-ը, որն առաջարկում է ամենաէժան տոմսերը Եվրոպայում, նոր գովազդային շարք է սկսել՝ 12 եվրո մեկ ուղղությամբ:
Բեռլուսկոնիի նկարի վերևում գրված է՝ «Միայն մեկ բան է բարձրացնում իմ տրամադրությունը», իսկ նկարի տակ գրված է դրա շարունակությունը՝ «մանր ինտրիգ Ryanair-ի հետ 12 եվրոյով», որը ներկայացվում է որպես Բեռլուսկոնիի խնդիրների լուծում:
Իտալիայի վարչապետն այս գովազդին դեռ չի արձագանքել: