«Սուոնսի Սիթի»-ի հարձակվող Միչուն հրավիրվել է Իսպանիայի հավաքական: 27-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականում կփոխարինի Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դավիդ Վիլյային, ով վնասվածք է ստացել «Սելտա»-ի դեմ խաղում:
Ավելի վաղ հայտարարվել է, որ Իսպանիայի ընտրանուն չի օգնի մեկ այլ հարձակվող` Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսը:
Հիշեցնենք` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Իսպանիայի հավաքականը խաղալու է Բելառուսիայի և Վրաստանի ընտրանիների դեմ:








































