Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը վաղ թե ուշ կլքի իր պաշտոնը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում կառավարական զորքերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 100 հազար խաղաղ բնակիչ:
Վարչապետը նաև նշել է, որ չնայած Սիրիայում տիրող հումանիտար ճգնաժամին՝ Թուրքիայում կան ուժեր, որոնք աջակցում են Ալ-Ասադի վարչակարգին:
Ավելի վաղ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության ղեկավար Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկրի տարածքում բնակվող սիրիացի փախստականների թիվը մոտեցել է 300 հազարի:







































