Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ռոբսոնը մեզ վրա «օտարերկրյա» կառույց է բերում. Խոստանում ենք զբաղվել նրա մութ գործերով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն  սեպտեմբերի 1-ին  նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից (Роскомнадзор): Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը: Роскомнадзор-ը նամակում պահանջ-խնդրանքը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Հարցին՝ արդյոք ռուսական պետական այս կառույցն ունի՞ որևէ իրավասություն միջամտելու   հայաստանյան լրատվամիջոցի  գործունեությանը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Роскомнадзор-ը ՌԴ-ում ունի այդպիսի իրավունք, բայց դա միայն Ռուսաստանում և Ռուսաստանի օրենսդրությամբ, որը, բարեբախտաբար, չի տարածվում ՀՀ-ի վրա։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և ArmRus.info  կայքը, որը մեր ստորաբաժանումներից է, գործում են ՀՀ-ում, և մենք Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություն ենք և առաջնորդվում ենք միայն ՀՀ օրենսդրությամբ, իսկ ՀՀ օրենսդրությունը, այդ թվում նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածը, հստակ սահմանում են, թե ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ, և մենք գործել ենք այս օրենքների շրջանակներում։ Այդ  իսկ պատճառով մենք չենք հեռացնելու այդ  նյութը, և Роскомнадзор-ը չի կարող մեր դեմ միջոցներ ձեռնարկել. առավելագույնը, ինչ նրանք կարող են անել, մեր կայքը  Ռուսաստանում բլոկ անելն է, որպեսզի այնտեղ հասանելի չլինի այլևս, սակայն դժվար թե  դիմեն այդ քայլին»։

Այս համատեքստում, սակայն, Դանիել Իոաննիսյանը առավել ուշագրավ մեկ այլ խնդիր մատնանշեց. «Տվյալ նյութի մեջ անձնական կյանքին վերաբերող  որևէ տեղեկություն  չի եղել, այլ նյութը բացառապես վերաբերել է  Չեխիայում նրա ձերբակալությանը։ Ռուբեն Թաթուլյանը ՀՀ դիվանագիտական անձնագրի կրող է, ՀՀ քաղաքացի է, վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած ներդրողների ակումբի անդամ է  և ըստ էության հանրային հայտնի անձնավորություն է, բայց  նա դիմում է մեկ այլ երկրի պետական մարմնին՝ փորձելով ճնշում գործադրել հայաստանյան լրատվամիջոցի վրա. սա մտահոգիչ է։

Սա է, որ մեզ ստիպելու է առավել  հետաքրքրությամբ զբաղվել այդ անձով, որը, փաստորեն, օտարերկրյա պետական մարմին է  փորձում «մեզ վրա բերել»։ Առաջիկայում մենք կփորձենք պարզել, թե Ռուբեն Թաթուլյանը  ինչ  սկզբունքով է ընտրվել վարչապետի ներդրողների ակումբում, ինչով շարունակվեց Չեխիայում նրա ձերբակալության  պատմությունը, ինչու է նա ստացել ՀՀ դիվանագիտական անձնագիր և այլն»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում