Չինաստանի հարավարևելյան նահանգների իշխանությունները մոտեցող «Ֆիթոու» թայֆունի պատճառով զանգվածաբար տարհանում են բնակիչներին: Թայֆունը երկրում վտանգի «կարմիր» աստիճան է ստացել: Իրենց տներն արդեն հարյուր հազարավոր մարդիկ են լքել, փակ են հանգստավայրերը, զբոսաշրջիկներին ավելի ապահով վայրեր են փոխադրում:
Այժմ թայֆունը շարժվում է Ճապոնիայից դեպի Չինաստան, որտեղ նախօրեին գրեթե 14 հազար ընտանիքներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել, իսկ տեղի հինգ բնակիչներ վնասվածքներ են ստացել: Փոթորիկը շարժվում է դեպի Չժեցզյան և Ֆուցզյան նահանգներ, քամիների արագությունը ժամում 150 կմ է կազմում:
Չինաստանի արևելյան հատված թայֆունը կհասնի արդեն այս գիշեր կամ երկուշաբթի առավոտյան: Մասնագետների հաղորդագրությունների համաձայն՝ թայֆունը կուղեկցվի հսկայական ալիքներով և հորդառատ անձրևներով, որոնք կարող են ջրհեղեղի պատճառ դառնալ:
«Ֆիթոուն» 23-րդ թայֆունն է, որն ընթացիկ տարում Չինաստան է այցելում:







































