«Օքթոբերֆեսթի» այցելուները 6.7 միլիոն լիտր գարեջուր են խմել, հաղորդում է գերմանական մամուլը:
Փառատոնին մասնակցել է 6.4 մլն մարդ:
Նշենք, որ նախորդ տարի փառատոնի մասնակիցների թիվը նույնն է եղել, սակայն նրանք 0.2 մլն լիտրով ավելի շատ գարեջուր են խմել:
Ըստ տեղեկությունների` փառատոնի ընթացքում մոտ 2 հազար անգամ ոստիկանություն կանչելու անհրաժեշտություն է եղել, իսկ 7.5 հազար մարդ իրեն վատ է զգացել:








































