Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կկիրառի վետոյի իրավունքը Թուրքիա-ԵՄ մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնման հարցում: Մերկելն այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո՝ հայտնում է haberler.com-ը։
Մաքսային միության պայմանագրի ընդլայնման կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:
Ավելի վաղ այդ պայմանագրի ընդլայնմանը դեմ էր հանդես եկել Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:









































