Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց հիմնախնդիրների շուրջ ՀՀ սփյուքի նախարարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ջանքերով սեպտեմբերին Երևանում կազմակերպվելիք սեմինար-քննարկմանն առնչվող հարցեր: Սեմինարին կմասնակցեն կանանց հիմնախնդիրներով զբաղվող՝ Հայաստանում և Սփյուռքում, մասնավորապես ԱՄՆ-ում բնակվող կին գործիչներ, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Համաժողովի ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ընտանեկան կյանքում, կնոջ դերակատարությանն ու հիմնախնդիրներին առնչվող հարցեր:
Զրուցակիցները քննարկեցին նաև առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:








































