«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ձմռանը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Մադրիդցիները ցանկանում են ձեռք բերել կենտրոնական պաշտպանի իրավունքներ, քանի որ Կարիմ Բենզեմային չի հաջողվում ցանկալի արդյունավետություն ցուցադրել:
«Երջանիկ եմ ակումբում այստեղ գալու պահից: Մտքերս միայն «Սիթի»-ի հետ են: Տարեցտարի ակումբը զարգանում է: Այժմ այն անհամեմատ ավելի հզոր է, քան 4-5 տարի առաջ»,- նշել է Ագուերոն:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա արգենտինացին 4 գոլ է հեղինակել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում անցկացրած 6 հանդիպումներում և 2 գոլ` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խաղերում:







































