Սոչիի ափերի մոտ՝ ծովի վրա, ջրային 9 պտտահողմ է գրանցվել։ Այս մասին հայտնում է maks-portal.ru-ն։
ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ դրանց մեծ մասը ցամաք դուրս չի եկել։ Դրանք ցրվել են՝ առանց որևէ վնաս պատճառելու։ Ամեն ինչ ավարտվել է առանց արտակարգ իրավիճակների ու զոհերի։










































