Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՇՎՏՄ-ն հորդորում է վերացնել բացթողումները դպրոցականների համար ապրանքների առևտրի ոլորտում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, հաշվի առնելով երեխաների և դեռահասների համար նախատեսված որոշակի ապրանքների նկատմամբ պահանջարկի կտրուկ մեծացումը, ինչպես նաև ՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրը, որ շուկայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ վաճառվում է առանց որակի հավաստման և մակնշման ապրանք, Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հայտնում է՝ խնդիրը գտնվում է տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, և այն հաշվի է առնվելու ստուգումների հաջորդ տարվա ծրագրի կազմման ժամանակ։ Այս մասին  տեղեկացրին ՇՎՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող  աշխատանքների բաժնից՝ հավելելով. « ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է` հետևել ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և վերացնել բացթողումները։

Կոչով նաև դիմում ենք սպառողներին՝ Ձեր և Ձեր երեխաների անվտանգությունը կարևորելով,  վաճառողից պահանջեք որակի հավաստման փաստաթուղթ՝ պետական գրանցում, սերտիֆիկատ, հայտարարագիր։ Ուշադրություն դարձրե’ք հայերեն մակնշման առկայությանը, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

  • արտադրանքը պատրաստող երկրի անվանումը,
  • պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի, դիստրիբյուտորի անվանումը և գտնվելու վայրը,
  • արտադրատեսակի անվանումը և տեսակը (նշանակությունը),
  • պատրաստման ամսաթիվը,
  • արտադրանքի գործածության ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
  • գործածության երաշխիքային ժամկետն (անհրաժեշտության դեպքում),
  • շուկայում շրջանառության միասնական նշանը` ,
  • ապրանքային նշանը (առկայության դեպքում)։

Արտադրանքի մակնշումը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ–ներդրակի վրա:

Հատկապես կարևոր է ուշադիր լինել մակնշման հետևյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։

Ներկայացնում ենք նաև ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգի որոշ պահանջներ, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել շուկայում։

Հիշե’ք, մինչև 3 տարեկան երեխաների կոշկեղենի պարագայում չի թույլատրվում՝ բաց կրնկային մաս, 3– 7 տարեկան երեխաների համար չֆիքսված կրնկային մաս՝ բացառությամբ կարճաժամկետ կրելու համար նախատեսված կոշիկների։

Աշակերտական պորտֆելները և ուսապայուսակները պետք է ունենան դիմային և կողային մակերևույթների վրա լուսարձակող տարրերով դետալներ ու ֆուրնիտուրա և պատրաստված լինեն հակադիր գույներով նյութերից։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների համար աշակերտական ուսապայուսակները պետք է համալրված լինեն ձևակայուն մեջքով։ Ուշադրություն դարձրեք նաև ներկվածքի կայունությանը։

Հրատարակչական արտադրանքի կենսաբանական անվտանգությունը սահմանվում է տառատեսակային ձևավորման պարամետրերով և տեքստերի ձևավորման եղանակներով՝ կախված հրատարակության տեսակից, միաժամանակ կարդալու տեքստի ծավալից, օգտագործողի տարիքից և երեխաների ու դեռահասների տեսողական օրգանների ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում