«Վալենսիա»-ի պաշտպան Ադիլ Ռամին կտեղափոխվի «Արսենալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդ մասին է հայտնում GiveMeSport-ը:
Հիշեցնենք` 27-ամյա ֆրանսիացին քննադատել էր ակումբի ղեկավարներին, ինչի պատճառով 10 օրով հեռացվել էր մարզումներից: Սակայն ակումբն այլևս չի կարող հանդուրժել Ռամիի վերաբերմունքը: Ադիլի տրանսֆերը վաճառքի կհանվի ձմռանը: Ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման հիմնական հավակնորդներն են «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հիշեցնենք` ամռանը նշված ակումբները ցանկանում էին ձեռք բերել Ռամիի իրավունքները, որի 9 մլն ֆունտ արժենալու պատճառով գործարքները չկայացան:






































