McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի ղեկավարությունը Հյուսթոնում (Տեխաս) արգելել է իր հաստատություններ այցելել գոտկատեղից ցածր տաբատներով: Նշենք, որ այս նորաձևությունը տարածված է ԱՄՆ-ում, հատկապես աֆրոամերիկացի երիտասարդների շրջանում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նախկինում McDonald’s-ում չէր կարելի ճաշել ոտաբոբիկ կամ առանց վերնազգեստի: Հաստատություններից մեկի դռան վրա նույնիսկ գրված էր. «Չկան կոշիկներ, չկա վերնազգեստ՝ չկա սպասարկում»: Իսկ այժմ հավելել են՝ «Այս ռետորանում չեն թույլատրվում ցածր տաբատներ», «Կա՛մ բարձր գոտիով տաբատներ, կա՛մ մի մտիր»:
«Հաճախորդների համար նախատեսված նշումներում ասված է, որ նրանք հետևեն պատշաճ հագուկապին և հարգեն ուրիշներին: Ոչ ոք չի ցանկանում տեսնել ձեր ներքնազգեստը»,- ասել է McDonald’s-ի մենեջերը:







































