Ամերիկյան Focus Features կինոընկերությունը` Universal-ի ստորաբաժանումը, ֆիլմ է նկարահանում Օլդրիչ Էյմսի մասին` Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից, որն աշխատել է Խորհրդային Միության համար, իսկ դրա փլուզումից հետո`Ռուսաստանի, հաղորդում է Deadlina-ը:
Էյմսը զբաղեցրել է ԿՀՎ-ի արտաքին հակահետախուզական վարչության խորհրդային բաժնի հրամանատարի պաշտոնը: ԽՍՀՄ-ը նրան հավաքագրել էր 1985թ., իսկ ձերբակալվել է մոտ 10 տարի հետո` 1994թ. սկզբին:









































