Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Իշխանության կորստի հետ մեկտեղ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի Ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերթական հարցազրույցն է տվել «Մեդիամաքս»-ին և անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված անցուդարձի մասին մամուլի հրապարակումներին և ուշադրությանը:

Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանն այդ առումով բավական ակտիվացել է և կա՛մ ինքը, կա՛մ իր գրասենյակի ղեկավարը բավականաչափ հարցազրույցներ են արդեն տվել նույն «Մեդիամաքս»-ին: Ու նրանք կարծես թե ամեն անգամ անդրադառնում են այդ հարցազրույցների մասին անդրադարձերին: Այնպիսին է տպավորությունը, որ երկրորդ նախագահը կա՛մ իր համար շատ մեծ կորուստներ ու վտանգներ է տեսնում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակում, կա՛մ էլ իր հարցազրույցներից հետո քար լռություն է ակնկալում և համատարած հիացմունք:

Սակայն հաճախակիացած հարցազրույցները, իրենց բովանդակությամբ, ըստ էության ոչ մի պարագայում էլ համարժեք չեն առկա իրավիճակին: Բանն այն է, որ ինչքան Ռոբերտ Քոչարյանը կամ նրա գրասենյակի ղեկավարը հարցազրույցներ են տալիս, այդքան ավելի են բացահայտում իրենց ոչ համարժեքությունն իրավիճակին: Եվ այդ առումով իհարկե ցավալի է, ու ափսոսալի, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը կարող է դրսևորել քաղաքական այդքան պարզունակ հոտառություն և ինքն իրեն դնել հասարակական-քաղաքական գործընթացների թիրախում՝ իր գրեթե ոչինչ չասող ակտիվությամբ: Իսկ ինչ էլ որ ասում է Քոչարյանը, դա գրեթե միշտ հեռու է լինում իրականությունից:

Օրինակ, նրա գրասենյակի ղեկավար Սողոմոնյանն ասում է. «1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո»: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում քաղբանտարկյալներ չեն եղել: Իսկ Աշոտ Բլեյանն ո՞վ էր, եթե ոչ քաղբանտարկյալ, իսկ Արման Բաբաջանյանն ո՞վ էր, իսկ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարդան Մալխասյանն ո՞վ էին էին: Ո՞վ էր քաղհալածյալ Վանո Սիրադեղյանը:

Բայց, այստեղ նկատելի է նաև բավական թափանցիկ մեղադրանք գործող նախագահի հասցեին: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, ինչը նույնն է՝ Քոչարյանը, քաղբանտարկյալների պատասխանատու է համարում Սերժ Սարգսյանին:

Եվ այդ առումով այստեղ կարծես թե կա որոշակի տրամաբանություն: Իսկապես, եթե Քոչարյանը ձերբակալել էր այդ մարդկանց Մարտի 1-ին, ապա ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին նախագահ դառնալուց հետո ազատել նրանց: Մյուս կողմից՝ իհարկե պարզ է, որ նրան կարող էր խանգարել հենց Քոչարյանը, որը նախագահի պաշտոնը թողնելուց հետո դեռ երկար ժամանակ պահպանում էր իր իշխանական ազդեցությունը թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ համակարգի վրա: Բայց, Սերժ Սարգսյանն իհարկե երբեք չի խոսել այդ մասին, երբեք չի արտահայտել տրամագծորեն որևէ այլ կարծիք, երբեք չի հայցել հասարակության օժանդակությունը, որպեսզի ձերբազատվի Քոչարյանի ազդեցությունից: Այդ իմաստով, Քոչարյանն իհարկե իրավացի է, որ քաղբանտարկյալների պատասխանատվությունը դնում է նաև Սերժ Սարգսյանի վրա:

Բայց այստեղ խնդիրն այն է, որ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի այդ դիտարկման մեջ այլ բան է նկատվում` նկատվում է իշխանության կորուստը, որ ունեցել է Ռոբերտ Քոչարյանը, այլապես նա չէր խուսափի քաղբանտարկյալների համար պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, առավել ևս, երբ դեռևս նախագահի պաշտոնը թողնելուց օրեր առաջ հայտարարում էր, որ դատարաններում շուտով կբացահայտվեն ձերբակալվածների հանցանքը ապացուցող այնպիսի փաստեր, որ մարդիկ կամաչեն նրանց կողքին կանգնած լինելու համար: Այդպիսի փաստեր այդպես էլ չբացահայտվեին, ու բնական է, որ այժմ Քոչարյանին մնում է միայն նրանց դատապարտելու պատասխանատվությունը դնել այն մարդու վրա, ով ապրիլից հետո է նախագահ դարձել և որի նախագահության տարիներին են դատավճիռներ կայացվել մարտի 1-ի գործով:

Ուշագրավն այստեղ այն է, որ սա կարծես թե վերջին շրջանում երկրորդ դեպքն է, որ Քոչարյանը փորձում է խուսափել այն ամենի համար պատասխանատվությունից, ինչի համար 2008 թվականի մարտի 1-ին ու դրանից հետո պատասխանատվություն էր ստանձնում բավական ինքնավստահ կերպով:

Մի քանի օր առաջ նրա տված հարցազրույցում էլ նա փորձում էր ասել, որ Մարտի 1-ին ոչ ոք կրակելու հրաման չի տվել և որ այնտեղ, ուր մարդիկ են սպանվել, իշխանական ուժեր չեն եղել: Ըստ երևույթին իշխանության կորստի հետ մեկտեղ կորում է նաև Ռոբերտ Քոչարյանի ինքնավստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում