«Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ: Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը»,- «168 ժամ» պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել Է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ – ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրմանը:
«Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ՝ միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր, նման ոճով»,- նշել Է Ալեքսանդր Արզումանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կարելի Էր և պետք Էր հարցադրումներ անել, պահանջել, որ նախագահը պատասխանի դրանց:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրբվա համարում:









































