Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին կդիմի խորհրդարանին՝ իրեն հատուկ լիազորություններ տրամադրելու խնդրանքով, որպեսզի կարողանա հակազդել կոռուպցիային ու տնտեսական պատերազմին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեր հայրենիքն արժանի չէր այս տնտեսական պատերազմին, և ես պատրաստվում եմ, դուք նույնպես պատրաստվեք, որպեսզի այսուհետև ոչ ոք չզարմանա տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- ասել է Մադուրոն:
Նախագահը հերքել է շշուկներն այն մասին, որ երկրի կառավարությունը միջոցներ չունի աշխատավարձերի վճարման խոստումները կատարելու համար՝ նշելով, որ երկիրը բոլորի համար ունի ռեսուրսներ այս և հաջորդ տարիներին:
Ավելի վաղ նա երկրի տնտեսական խնդիրների ստեղծման մեջ մեղադրել էր ԱՄՆ-ին:











































