Հաքերները, կոտրելով HBO հեռուստաալիքի ներքին ցանցը, համացանցում են տեղադրել «Գահերի խաղը» սերիալի յոթերորդ էպիզոդի բովանդակությունը, հաղորդում է Wrap-ը։
«Վիշապը և գայլը» դրվագը հրապարակվել է այդ սեզոնի բոլոր սերիաների հետ մեկտեղ՝ «HBO-ից արտահոսքերի 6-րդ ալիքը» անունով։
Նշվում է, որ սերիաների բովանդակությունը ընդհանուր առմամբ կազմում է 20 էջ։ Հրապարակվել են նաև հեռուստեսության և սերիալի նկարահանումներում ընդգրկված անձնակազմի պայմանագրերը։








































