Աշխարհում միայն մեկ մարդ գոյություն ունի, որի հետ լուսանկարվելու համար hոլիվուդյան աստղերը հերթի են կանգնում:
Նյու Յորքի բնակիչ Քրեյգ Շվարցին, ով հայտնի է Ռադիստ մականունով, հաջողվել է ոչ միայն ազատվել հարբեցողությունից, այլև հռչակավոր դառնալ: Նա մասնակցել է ավելի քան 100 հեռուստաշոուների և ֆիլմերի, որոնցում ինքն իրեն է մարմնավորել: Նաև փաստագրական ֆիլմ է թողարկվել` նվիրված նրա կյանքին:
Ռադիստի մեջ, սակայն, ամենից շատ գրավիչ է նրա անհոգությունը և տաղանդը, որը նրան թույլ է տվել լուսանկարվել հոլիվուդյան շատ հայտնի աստղերի հետ` ինչպես օրինակ՝ Անջելինա Ջոլին, Ջորջ Քլունին, Ջուլիա Ռոբերթսը և ուրիշներ:








































