«Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը մոտենում է ավարտին: Բազեականներն այն կարծիքին են, որ «Բազե»-ն պետք է ավելի ընդլայնել, քանի որ այն հսկայական աշխատանք է կատարում: «Մենք մտերմանում ենք, մենք ճանաչում ենք իրար՝ Արցախից մինչև հեռավոր Սփյուռքից եկած մասնակիցը, մենք ընկերանում ենք և՛ մարզերով, և՛ Սփյուռքով, և՛ Արցախով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բազեականներից մեկը:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ չէ՝ «Բազե»-ին տրվող գումարներն ուղղվեին մեկ տանկ ավելին ունենալուն, բազեականներից մեկը նշեց, որ ճիշտ տեղ են ուղղված գումարները, սա շատ լավ հարթակ է երիտասարդին ներկայանալու համար:









































