Նախկին Հարավսլավիայի գործերով տրիբունալի նախագահը որոշում է կայացրել հաջորդ նիստն անցկացնել օգոստոսի 4-ին՝ բոսնիացի սերբերի նախկին հրամանատարին հնարավորություն տալով ծանոթանալ նրա դեմ առաջա քաշված մեղադրանքներին: Դատական առաջին նիստը կայացել է այսօր, Մլադիչն ակտիվ պատասխանել է հարցերին:
Մլադիչը նիստի ժամանակ «ահավոր է համարել այն մեղադրանքները, որ առաջադրվել են իր դեմ»: Նա նաև ասել է, որ ինքը շատ հիվանդ մարդ է: Դատական նիստին նախկին զինվորականը ներկայացել է խիստ պաշտոնական համազգեստով: Թեպետ նա ունեցել է բավական ճնշված տեսք, սակայն ընդհանուր առմամբ հանգիստ է եղել:
Հիշեցնենք, որ երեկվանից Մլադիչի փաստաբաններն անընդհատ բարձրաձայնում են գեներալի առողջական վատ վիճակի մասին՝ նշելով, որ նա նույնիսկ վիրահատվել է, երբ նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել:







































