Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Գյումրիի դպրոցների 150 աշակերտ «Ինֆորմատիկա»-ի դասերը կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Նոր ուսումնական տարում Գյումրիի հանրակրթական դպրոցների մոտ 150 աշակերտ «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս մասին օգոստոսի 25-ին Գյումրու թիվ 21 դպրոցում տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Խորհրդակցությանը ներկա էին նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը, դպրոցների տնօրեններ, փորձագետներ: «Հուրախություն բոլորիս, նոր ուսումնական տարում, այն դպրոցները, որոնք ունեն համակարգիչների կարիք, նախնական պայմանավորվածության համաձայն, 9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի դասերը կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ու ուսուցիչները դասերը կանցկացնեն տեխնոլոգիական կենտրոնի մասնագետների հետ»,-  նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ նախնական ծրագրով սա կիրականացվի Գյումրու դպրոցների համար, իսկ հետագայում, արդյունավետությունից ելնելով, նաև մարզի գյուղական համայնքներում:

«Սա շատ տրամաբանական է քանի որ դպրոցներում համակարգիչները, մեղմ ասած, չեն բավարարում այսօրվա պահանջներին: Շատ դպրոցներ են այդ վիճակում», նշեց Հրայր Կարապետյանը՝ խոսելով ոչ միայն դպրոցների համակարգչային բացերի, այլ նաև առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորման մասին:
Վարչության պետը նաև անդրադարձավ դպրոցների սպորտդահլիճների, մանկավարժների, դպրոցների տնօրենների ու փոխտնօրենների պատշաճ տեսքի կարևորությանը:

«Ունենք տնօրեններ, ինձ թող ներեն, բնավ միտք չունեմ ոչ մեկին վիրավորելու, որ երբեւէ չես կարող չճանաչելով տարբերես դպրոցի պահակից, բակապահից, եւ ունենք տնօրեններ` շատ հարիր տեսքով, որոնց եւս, եթե չճանաչենք, կարող ենք ընդամենը արտաքին տեսքը նկատելով, քաշվենք, մի պահ էլ հետ պահենք մեզ շփվելուց: Հատկապես տղամարդ տնօրեններին չեմ կարող ընդունել այն հանգամանքով, երբ ոչ սափրված, ոչ սթափ վիճակում կարող են մտնել դպրոց: Կարող են մտնել ոչ ճիշտ ժամանակին, կարող են դպրոցից բացակայել: Վերջիվերջո, ուսումնական հաստատությունն իր ամբողջ աշակերտական, մանկավարժական համակազմով պետք է օրինակ վերցնի իր գլխավորից»,-նշեց Հրայր Կարապետյանը: Պատասխանատուն նաև խոսեց դասագրքերի ու տարակարգի տրամադրման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում