«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իրեն համեմատել է «Ոսկե գնդակ»-ի մյուս հավակնորդների հետ:
«Ես խաղադաշտում շատ ավելի շատ եմ աշխատում, քան Մեսսին կամ Ռոնալդուն: Ես շատ ավելի մեծ աշխատանք եմ կատարում պաշտպանությունում ու ավելի շատ գոլային փոխանցումներ եմ կատարում:
Շատ լավ կլիներ ստանալ «Ոսկե գնդակ»-ը, չէ՞ որ ես ինձ հիմա շատ ավելի վստահ եմ զգում, քան նախկինում, ինչն երևում է նաև խաղադաշտում:
Ես իմ լավագույն մարզավիճակում եմ, շատ գոլեր եմ խփում ու հաճույք եմ ստանում խաղադաշտում», – ասել է Ռիբերին Kicker-ի հետ զրույցում:










































