Այսօր ՖԻՖԱ-ն որոշում չի կայացնի 2022 թվականի աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու շուրջ: Այդ մասին հայտնել է կազմակերպության պաշտոնյաներից մեկը` Ջեֆրի Ուեբը:
«Չեմ կարծում, որ այօրվա նիստի ընթացքում վերջնական որոշում կկայացվի: Բարդ իրավիճակ է ստեղծվել, և մեզ երկար ժամանակ է անհրաժեշտ` բոլոր մանրամասները քննարկելու համար»,- նշել է Ուեբը:
Հիշեցնենք` 2010 թվականի դեկտեմբերին Քաթարը «Մունդիալ-2022»-ի անցկացման թույլատրություն է ստացել: Ավելի ուշ ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներն առաջ են քաշել մրցաշարի ձմռանն անցկացնելու միտքը, քանի որ ամռանը Քաթարում շատ շոգ է:



































