Վրաստանի նախագահի վարչակազմի պատվերով ամերիկյան Greenberg, Quinlan, Rosner Research ընկերությունը հասարարական կարծիքի հետազոտություն է իրականացրել: Հարցումն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում սեպտեմբերի 15-21-ը: Հարցման է ենթարկվել 1204 մարդ: Վիճակագրական սխալը կազմում է +/- 2-3%:
Վարչակազմի փոխանցմամբ՝ հարցումը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ վրացական հասարակության եվրատլանտյան ձգտումը մնում է անփոփոխ. մոտ 80 տոկոսը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ դառնալու Վրաստանի ցանկությանը: Այս մասին փոխանցում է Gruziya Online-ը:
Հարցումը պարզաբանում է իրավիճակը նախընտրական շրջանում, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը այնպիսի կարևոր հարցերի նկատմամբ, ինչպիսիք են տնտեսական վիճակը, զբաղվածությունը, երկրի զարգացման վեկտորը:








































