Հոկտեմբերի 4-ին Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Սահակյանը Լև Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հրավերով դասախոսությամբ է հանդես եկել ուսանողների և դասախոսների առջև` «Հայաստան. պատմություն և ներկա» թեմայով:
Դեսպան Սահակյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայ ժողովրդի պատմական զարգացման փուլերը, հայկական ինքնության կայացման ընթացքը, ինչպես նաև հանգամանալիորեն անդրադարձավ ԼՂ հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դասախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք առնչվում էին ԼՂ հակամարտության պատմությանը և կարգավորման ընթացքին, հայ-ղազախական հարաբերությունների խորացման հեռանկարներին:
Ֆակուլտետի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` մշտական շփումներ պահպանելու վերաբերյալ:










































