«Լիվերպուլ»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Նապոլի»-ում, հայտնել է, որ ուրախ կլիներ վերադառնալ «Բարսելոնա»:
Ներկայումս կատալոնական ակումբի ղեկավարներն ու մարզչական շտաբը փորձում են համաձայնության հասնել Վիկտոր Վալդեսի հետ, որպեսզի վերջինս շարունակի ելույթները «կապտանռնագույններ»-ի կազմում:
«Ուրախ կլինեմ վերադառնալ «Բարսելոնա»: Ինձ համար շատ հաճելի է, որ անունս կապում են կատալոնական ակումբի հետ: Սակայն ներկայումս կենտրոնացած եմ «Նապոլի»-ում ելույթներիս վրա: Իսկ մնացած հարցերը լուծում կստանան ամռանը»,- ասել է Ռեյնան:






































