Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում կփոխվի՞ կառավարության կառուցվածքը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բավականին հետաքրքիր հարց բարձրացրեց: Նա ցանկանում էր իմանալ, թե ինչո՞ւ կառավարության կազմում չեն կառավարությանն առընթեր այնպիսի մարմիններ, ինչպիսիք են Պետեկամուտների կոմիտեն, Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը: Այս մարմինները թեև ֆորմալ առումով կառավարության կազմում են, բայց իրականում այդպես չէ:

Այս մարմինների ղեկավարները կառավարության հետ չեն նշանակվում և ազատվում: Բացի այդ, նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կառավարությունը ողջ նախարարական կազմով հրաժարական է տալիս, այս մարմինների ղեկավարները հրաժարական չեն տալիս: Օրինակ` այս տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր նախարարներով հրաժարական տվեց, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կամ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը հրաժարական չտվեցին: Այս պաշտոնյաները չեն մասնակցում կառավարության որոշումների քվեարկությանը, պատասխանատվություն չեն կրում կառավարության գործունեության համար, նաև, ըստ էության, հաշվետու չեն Ազգային ժողովին: Որոշ վերապահումներով հանդերձ` կարելի է պնդել, որ այդ մարմինները մեծապես դուրս են նաև վարչապետի ենթակայությունից:

«Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկով սահմանվում է օրենքով: Այստեղից հետևում է, որ կառավարության կառուցվածքի հարցի որոշումը մեր Սահմանադրությունն, ըստ էության, լիովին վերապահել է ՀՀ կառավարության հայեցողությանը: Վկայակոչված սահմանադրական նորմի տրամաբանությամբ` կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԱԺ ներկայացված առաջարկությունը ինչ-որ տեղ պարտադիր է նաև ԱԺ-ի համար: Մինչդեռ գործող կառավարության ներկա կառուցվածքը, մեղմ ասած, խոչընդոտում է ԱԺ պատգամավորների Սահմանադրության 80-րդ հոդվածի և ԱԺ Կանոնակարգ-օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լիազորության լիարժեք իրականացմանը: Այդ առընթեր մարմինները զուտ գործադիր ֆունկցիաներ իրականացնող մարմիններ են և չեն կարող դուրս մնալ օրենսդիր մարմնի վերահսկողության ոլորտից: Դրանց գործունեության վերաբերյալ ԱԺ նիստում երբեմն հնչող հարցերին պարտադրված պատասխանում է հարակից ոլորտի նախարարը: Պարոն վարչապետ, չե՞ք պատրաստվում համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ մտնել ԱԺե,- հարց բարձրացրեց Գ. Ջհանգիրյանը:

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս ոլորտները համակարգող պաշտոնյաները պարտավորված չեն ներկայանալ և պատասխանել պատգամավորների հարցերին: Նրանց ոլորտներին վերաբերող հարցերին շատ մակերեսորեն պատասխանում են այլ պաշտոնյաներ, կամ ընդհանրապես հարցերը մնում են անպատասխան: Իսկ Գ. Ջհանգիրյանին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ասաց, որ այդ հարցը եղել է նաև 2005թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ: «Գիտենք, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով և երբ անդրադարձ կատարվի ՀՀ նախագահ, կառավարություն, կառուցվածք, ԱԺ, նաև հանձնաժողովում քննարկվող հարցերից մեկը կլինի սաե,- պատասխանեց Հ. Թովմասյանը:

«Գործադիր իշխանությունը ձևավորում է օրենսդիր մարմինը, և իշխանությունների ոչ միայն բաժանման, այլև փոխադարձ զսպման վրա է կառուցված մեր Սահմանադրությունը: Հիմա ինչ այստեղ տեղի է ունենում, սա զսպիչ մեխանիզմներից մեկն է: Գործող Սահմանադրության ակնհայտ հակասություն կա, և դրանով ոտնահարվում է բոլոր պատգամավորների և ԱԺ-ի սահմանադրական իրավունքըե,- հակադարձեց Գ. Ջհանգիրյանը:

Նշենք, որ կառավարության կազմում այս երեք մարմինների չլինելու հարցը միշտ եղել է ներիշխանական և ներքաղաքական քննարկումների, ինչու չէ, երբեմն էլ դժգոհությունների առարկա: Այդ մարմիններն ի սկզբանե նախարարությունների կարգավիճակ ունեին, գտնվում էին կառավարության կազմում և վարչապետի գլխավորությամբ մյուս նախարարների հետ միասին հարցուպատասխանի ժամին ներկայանում էին ԱԺ: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս կառույցներին տվեց ծառայությունների կամ առընթեր մարմինների կարգավիճակ ու փաստացի հանեց կառավարության կազմից: Նա այդպիսով ցանկանում էր, որ այդ մարմինները ենթարկվեն ոչ թե վարչապետին, այլև իրեն: Այդ ժամանակ նույնիսկ տեղեկություններ կային, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անընդհատ դժգոհում էր այդ իրավիճակից, թե լինելով տնտեսական զարգացումների անմիջական պատասխանատուն՝ չի կարողանում որևէ ազդեցություն ունենալ հարկային և մաքսային ոլորտների վրա: Իսկ Ռ. Քոչարյանը ցանկանում էր, որ այդ կառույցներն անմիջապես իրեն ենթարկվեն, ինքը նրանց հրահանգներ տա, որպեսզի կարևոր պահերին ստիպված չլինի Ա. Մարգարյանի հետ խորհրդակցել կամ ինչ-որ կերպ նրան հաշվետու լինել:

Նույն իրավիճակն է նաև այսօր, և Տիգրան Սարգսյանը որևէ լիազորություն չունի ոչ միայն Ոստիկանության կամ ԱԱԾ-ի, այլև ՊԵԿ-ի վրա: Ողջ տնտեսական դաշտի ձախողումների կամ հաջողությունների պատասխանատուն վարչապետն է, բայց նա չի կարող որևէ առանցքային վերահսկողություն ունենալ հարկային և մաքսային ոլորտների վրա: Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման, բյուջեն լցնելու կամ հարկերի ու տուրքերի հավաքագրման պատասխանատուն վարչապետն է, բայց նա չունի այդ երևույթների վրա ազդելու կամ միջամտելու լիազորություն: Ավելին` ՊԵԿ նախագահի գործունեությունն այսօր տնտեսության վրա ավելի մեծ ազդեցություն, այդ թվում` նաև բացասական ազդեցություն ունի: Կոնկրետ ՊԵԿ-ի դեպքում այդ կառույցը կարծես առանձին փոքր կառավարություն լինի:

Հիմա իշխանությունները կարծես այդ հարցը նորից քննարկման առարկա են դարձնում, և ինչպես Հ. Թովմասյանն է ասում` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում դրան անդրադարձ կլինի: Դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունեն: Արդյո՞ք այդ երեք մարմիններին նախարարության կարգավիճակ կտան և այդ առումով ինչ-որ տեղ կառավարությանն ու ԱԺ-ին հաշվետու կդարձնեն, թե՞ նորից կթողնեն նախագահի անմիջական ենթակայության տակ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում