Թբիլիսիում «Ազգային ճակատ» կազմակերպության անդամները բողոքի ակցիայի ժամանակ կառավարական գրասենյակի շենքի առջև վառել են Ռուսաստանի դրոշը: Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը:
Ցուցարարները պահանջել են Աբխազիան և Հարավային Օսեթիան Վրաստանի կազմ վերադարձնելու նպատակով վարչապետին առընթեր խորհուրդ ստեղծել:
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները շարունակում են իրականացնել իրենց «կայսերական ծրագրերը»: Նրանք նաև կոչ են արել Վրաստանի ՆԳ և պաշտպանության նախարարություններին ռազմական ստորաբաժանումներ տեղակայել զավթված տարածքների երկայնքով՝ վրացական տարածքների հետագա բռնազավթում թույլ չտալու համար:










































