Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ տոնած հաղթանակը:
«Արժանի հաղթանակ տարանք: Գոհ ենք մեր ցուցադրած խաղից: Բացի այդ, այս հաղթանակից հետո լուրջ քայլ կատարեցինք դեպի 1/8 եզրափակիչ:
Վերջին 10 րոպեներին ինքներս դժվարացինք մեր գործը: Բոլորը տեսան, որ «Սիթի»-ն բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի»,- հայտարարել է Մյուլլերը:








































