«Հետքի» փոխանցմամբ՝ արդեն 6 օր հացադուլի և 2 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի առողջական վիճակը վատ է և բժիշկների հսկողության խիստ կարիք է զգացվում:
Արամի փաստաբան Վահե Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ Արամի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա 48 ժամից ավելի ջրադուլի մեջ է:
«Եթե բժիշկներից հարցնեք՝ կհաստատեն, որ 3 օրն արդեն կյանքի համար վտանգավոր է, այսինքն` վաղը կրիտիկական վիճակ կսկսվի»,-ասել է Վ. Գաբրիելյանը:
Փաստաբանը կոչ է անում Արամ Մուղալյանի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ բացառվի նրա կյանքին սպառնացող վտանգը:
Օրեր առաջ կալանավայրից ծնողներին ուղարկած անգլերեն լեզվով նամակով Արամն ասել էր, որ «պատրաստ է թեկուզ արյան գնով հասնել արդարության»:
Մանրամասները՝ «Հետք»-ում









































