Չինաստանի կառավարությունը որոշում է կայացրել իսլամական ժառանգության քաղաք կառուցելու նախագիծ սկսելու մասին, որը տեղակայված կլինի Չինաստանի հյուսիս-արմուտքում՝ Նեչուան քաղաքում: Այս մասին հաղորդում է Alukah գործակալությունը:
Չինական գործակալությունը նաև հաղորդում է, որ Չինաստանն առաջարկել է Արաբական Միացյալ Էմիրություններից մի ընկերության իրականացնել այդ աշխատանքները: Ֆինանսավորումն իրականացնելու է Քուվեյթի բարեգործական հիմնադրամներից մեկը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ շինարարության սկիզբը նախատեսված էր դեռ 2009 թ., սակայն որոշումը հիմա է կայացվում: Շինարարությունը կտևի 3 տարի: Հատկանշական է, որ Նեչուանի 6.3 մլն բնակչությունից 2.5 միլիոնը մուսուլման են:








































