Thursday, 25 06 2026
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

Երկրում իշխանություն կա, ընդդիմություն չկա, այն իշխանության հետ սերտաճած է

Քանդակագործ Վիգեն Ավետիսը, անդրադառնալով երեկ ԱԺ-ում գլխավոր դատախազի քվեարկությանը, նշեց, որ զարմացած չէ կատարվածով, քանի որ 5000 դրամով ժողովուրդը վաճառել է իր ազատությունը, անկախությունը, ընդդիմանալու իրավունքը, այսինքն՝ հայ ժողովուրդն այսօր ընտրության և ընդդիմանալու որևէ լծակ չունի, չկա հանրության կամարտահայտման որևէ կառույց, այդ պատճառով կամայական որոշումներ են ընդունվում: Նրա դիտարկմամբ՝ սա ցույց տվեց, որ յուրաքանչյուր որոշում կամայականորեն վավերացվում է ԱԺ-ում, այսինքն՝ ԱԺ-ն դարձել է այն կառույցը, որ իրավունք ունի կամայականություններ և հատուկ դավադրություններ հրահրել, և չկան ուժեր, ովքեր կբարձրաձայնեն խնդիրը:

«Զարմանում եմ, որ լրատվամիջոցները զարմանում են, երբ ասում ենք՝ ընդդիմություն գոյություն չունի, իսկ ընդդիմություն գոյություն չունի շատ երկար ժամանակ, և սա ուղղակի դրա մի փոքր ցուցադրությունն էր»,- ասաց Վիգեն Ավետիսը:

Նա համաձայն չէ այն պնդման հետ, թե երկրում ոչ ընդդիմություն կա, ոչ իշխանություն: Ըստ նրա՝ երկրում կա իշխանություն, բայց չկա ընդդիմություն, այն իշխանության հետ սերտաճած է, և ընդդիմությունն ինքն էլ չունի որևէ պատճառ ընդդիմանալու:

Ըստ նրա՝ նախկին ձևական ընդդիմադիր լինելու մասը այլևս չի պահպանվում:

Ըստ Վիգեն Ավետիսի՝ ժողովուրդը օր առաջ պետք է պահանջի ԱԺ-ի լուծարումը և նոր ԱԺ ընտրություններ: Սակայն այս դեպքում էլ քանդակագործը հույս չունի, թե արդար ընտրություններ կանցկացվեն, քանի որ Փակ շուկայի համար պայքարը ցույց տվեց, որ մեր ժողովրդին կաշառում են, անօրինականության դեմ քաղաքացիների հանում: Իրավիճակը, ըստ նրա, իրոք շատ մտահոգիչ է և օրհասական:

Անդրադառնալով ընդդիմադիրների կեցվածքին՝ նա նշեց, որ պետք է մինչև վերջ սկզբունքային լինել, պարզ է, որ գրեթե անհնար է իշխանության օրինագիծը ոչնչացնել, բայց սկզբունք ունենալը պարտադիր է:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում 103 կողմ և 3 դեմ ձայնով Գևորգ Կոստանյանն ընտրվեց գլխավոր դատախազ, սակայն մինչև հիմա պարզ չէ, թե ովքեր էին երեք դեմ քվեարկածներից երկուսը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում