Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 1-ի հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իրեն ուղղված հարցին պատասխանելուց առաջ փորձեց կատակել:
«Ասում են՝ այսօրվա ընթացքում երեք պատգամավոր է հասցրել հարց ուղղել վարչապետին, որոնցից մեկն արդեն հասցրել է նկարել»,- ասաց նա:
ԿԳ նախարարին սաստեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Պարոն Աշոտյան, դուք հարցին պատասխանեք»:
Նշենք, որ վարչապետին ուղղված հարցի հեղինակը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ով նախօրեին՝ Գլխավոր դատախազի փակ գաղտնի քվեարկության ժամանակ, նկարել էր իր քվեաթերթիկը՝ ապացուցելու համար, որ «դեմ» է քվեարկել:










































