Thursday, 25 06 2026
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին

Քամուց հրավիրվածները

«Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի՝ Մաքսային միության օգտին ընդունած որոշումը ամբողջովին կշռադատված ու գիտակցված քայլ է»: Ինչ եք կարծում` ո՞վ է այս հայտարարությունների հեղինակը: Այս հայտարարությունների հեղինակը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա Սանկտ Պետերբուրգում է այդ բանն ասել, Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Սարգսյանն ասել է, որ Հայաստանի որոշման հետևում կա պատմական փորձ և սառը հաշվարկ: Փաստորեն, եթե Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը, ըստ Տիգրան Սարգսյանի, պատմական փորձի, սառը հաշվարկի, գիտակցված և կշռադատված որոշման արդյունք է, ապա նրա հոդվածը, որ մեկ տարի առաջ լույս էր տեսել ռուսական մամուլում, հանդիսանում էր բացարձակապես չկշռադատված, չգիտակցված, անփորձ և անհաշվարկ մի բան: Այլապես զարմանալ կարելի է, թե ինչպես մի մարդ մեկ տարի առաջ կփորձեր հիմնավորել, որ Հայաստանը կողմ լինելով Ռուսաստանի և ԱՊՀ տարածքի երկրների հետ հնարավորինս սերտ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, այնուհանդերձ շահավետ չի համարում Մաքսային միություն մտնելը ընդհանուր սահմանների բացակայության պատճառով՝ իսկ առանց դրա մտնելն իմաստ չունի, իսկ ահա մեկ տարի հետո հայտարարում է, որ մտնելու մասին որոշումը ամենա-ամենա որոշումն է, որ Հայաստանը կարող էր կայացնել:

Ինչո՞վ բացատրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի այս տրանսֆորմացիան: Բացատրել, իհարկե, հնարավոր է շատ բաներով, սակայն ինչո՞վ բացատրել, որ մի կողմից հասարակության համար համոզիչ լինեն բացատրությունները, մյուս կողմից էլ տվյալ պաշտոնյայի համար անհարմար զգալու տեղիք չտան: Ընդհանրապես, ինչպե՞ս հայաստանցի պաշտոնյաները անհարմար չեն զգում նման տրանսֆորմացիաներից: Զուտ ֆիզիկական առումով, երբ մարդը մի միջավայրից կտրուկ անցում է կատարում մյուսը, լինում են տհաճ զգացողություններ: Բարոյա-հոգեբանական առումով էլ երևի թե պետք է նույնը լինի կամ միգուցե նույնիսկ ավելի բարդ: Սակայն հայաստանցի պաշտոնյաների դեպքում սա կարծեք թե չի նկատվում: Նրանց համար ոչինչ չարժե այսօր մի բան ասել, վաղը` մեկ այլ բան, այսօր մեկին մի բան ասել, քիչ անց մյուսին ասել մեկ այլ բան: Եվ չի գտնվում, ըստ էության, մեկը, որը բացառություն կլիներ և հասարակությանը կտար արժանապատվության, պատվախնդրության օրինակներ:

Տիգրան Սարգսյանը մի բանում իրավացի է՝ Հայաստանին Մաքսային միություն չեն հրավիրել: Իհարկե, չեն հրավիրել: Ռուսաստանը իր պատվից ցածր կհամարեր նման հրավեր ուղղել Հայաստանին, և Հայաստանի համար էլ կհամարեր չափազանց մեծ պատիվ այդ հրավերը: Հայաստանի իշխանությունները, հատկապես վերջին տասնամյակում, արել են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի հետ ոչ թե հրավերներով կամ առաջարկներով, այլ ուղղակի սպառնալիքներով ու շանտաժներով խոսի: Այնպես որ, իհարկե չեն հրավիրել, ուղղակի պարտադրել են և վերջ: Որովհետև հրավերի արժանանում են այն իշխանությունները, որոնց մոտ պետական և ազգային արժանապատվության, ինչպես նաև մարդկային անձնական արժանապատվության զգացումները ավելի էժան չեն, քան պաշտոնը, անձնական ունեցվածքը, ընտանեկան բարեկեցությունը: Հատկապես, երբ այդ ամենը ձեռք են բերվել հենց պետական արժանապատվության և սուվերենության հաշվին:

Ընդհանրապես, աշխարհում որևէ երկրի հետ, որևէ պետության հետ խոսում են այնպես, ինչպես տվյալ երկրի իշխանություններն են խոսում երկրի ներսում հասարակության հետ: Նման իշխանությունները հրավեր հասկացության քաղաքակրթական իմաստն անգամ չեն կարողանում զանազանել: Երբ նրանց հետ հրավերով են խոսում, նրանք դա արդեն ընկալում են դիմացինի թուլության կամ միամտության նշան, արդյունքում պարզապես մտածում են, թե ինչ հարցի վրա ուղղակի օգտվեն այդ միամտությունից ու թուլությունից:

Ահավասիկ եվրոպական ինտեգրացիայի օրինակը. Եվրոպան չպարտադրեց, չշանտաժեց, չսպառնաց, այլ հրավիրեց գործընկերության, ասոցացման: Հայաստանի իշխանությունները անմիջապես արձանագրեցին, որ դա Եվրոպայի թուլության նշանն է, հետևաբար` Եվրոպային խաբելը կամ գցելը մեկից մեկ է: Այդպես աշխատեց Ռուսաստանի շանտաժը և սպառնալիքը, որովհետև ով ավելի լավ գիտե այն երեխային, որն իր դաստիարակության արդյունքն է: Իհարկե, Ռուսաստանն ավելի լավ գիտե, թե ինչ իշխանություն է կարգել Հայաստանում, և հետևաբար` ավելի լավ գիտե, որ այդ իշխանության հետ հրավերներով խոսելը կլինի ինքնախաբեություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում