«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Բավարիա»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Մենք շատ լավ ենք մեկնարկել Չեմպիոնների Լիգայի այս խաղարկությունում: Շատ կարևոր է նույն ոգով շարունակելը: Մենք հասկանում ենք, որ խաղալու ենք խմբի ամենաահեղ մրցակցի դեմ, ու մենք պետք է օպտիմալ խաղ ցուցադրենք:
Վստահ եմ, որ հետաքրքիր խաղ է ստացվելու: Մենք հասկանում ենք, որ «Բավարիա»-ն ուժեղ է, բայց ինքներս էլ լավ մարզավիճակում ենք ու կփորձենք միավորներ վաստակել: Կարծում եմ` ֆուտբոլիստները պետք է իրենց ներուժը ցույց տան այսպիսի խաղերում: Ով էլ որ վաղը դուրս գա խաղադաշտ, էական նշանակություն է ունենալու»,- ասել է Պելեգրինին:










































