Գեղարվեստական ստեղծագործությունների մոսկովյան «Գելիոս» աճուրդ կենտրոնում հայտնաբերված Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» նկարը վաղը կհանձնվի Հայաստանի ազգային պատկերասրահին:
Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ նկարի հանձնումը տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Հովհաննես Այվազովսկիի սրահում:








































