YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որում մեկտեղվել են Apple կորպորացիայի ստեղծած iPhone սմարթֆոնների բոլոր մոդելները՝ iPhone 2G-ից մինչև iPhone 5S:
Օգտատերը ընկերների օգնությամբ միաժամանակ 8 մոդելներով կատարել է տարբեր գործողություններ՝ ստուգելու դրանց արագությունը: Ամենաարագը եղել է թողարկված վերջին մոդելը՝ iPhone 5S-ը, սակայն գործառնական կամ դիզայներական առումով էական տարբերություն չկա:








































