Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Վյորնսը գովեստի խոսքեր է հասցեագրել ակումբի ղեկավարներին` խելամիտ տրանսֆերային քաղաքականություն վարելու կապակցությամբ:
Վյորնսը վստահ է, որ Մխիթարյաննն ու Օբամեյանգն անչափ հզորացրել են Դորտմունդի ակումբը և այժմ այն Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ շանսեր ունի:
««Բորուսիա»-ն ճիշտ ուղու վրա է: Ակումբի ղեկավարների վարած տրանսֆերային քաղաքականությունը հիացմունքի է արժանի: Թիմը հիանալի ձեռքբերումներ է կատարել նաև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Իսկ Մխիթարյանն ու Օբամեյանգն այնքան են հզորացրել «Բորուսիա»-ն, որ, կարծում եմ` այն կնվաճի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը»,- Bild-ը մեջբերում է Վյորնսի խոսքերը:










































